-
28.10.2016|
00:02
Տե՛ր, միավորի՛ր ինձ հետ
Քո սիրո գութը, և արձակի՛ր
բանտարգել կապվածիս,
խզի՛ր մեղքերիս
կապանքները:
-
25.10.2016|
00:01
Հանի՛ր մեղքերի խորխորատն
ընկղմվածիս և բե՛ր դեպի Քո
պատվիրանների լույսը, Քեզ մոտ
կանչիր Քեզնից հեռացածիս ու
ների՛ր իմ անառակ գործերը:
-
21.10.2016|
00:03
Տե՛ր, կանգնեցրո՛ւ ինձ
հաստատուն և անշարժ՝
պատերազմի փորձության մեջ
աներկյուղ, քաջ ու ամուր հավատով
և ջերմագին սիրով զորանալու
ինձ վրա եկող դևերի դեմ:
-
18.10.2016|
00:03
Տե՛ր, բժշկի՛ր ինձ
հպարտությունից ու
ամբարտավանու-
թյունից, սնափառությունից և
փառասիրությունից:
-
14.10.2016|
00:03
Քավի՛ր ինձ, Տե՛ր,
բամբասկոտության մեղքից,
մոռացված հանցանքներից ու
բոլոր սխալներից, ների՛ր ինձ
անժուժկալության և ծուլության:
-
11.10.2016|
00:04
Ջնջի՛ր մեղքերիս բազմությունը,
Տե՛ր, և թոթափի՛ր
հանցանքներիս դառը
մրուրը, պարուրի՛ր
սիրտս Սուրբ Հոգուդ:
-
07.10.2016|
00:05
Փրկի՛ր ինձ,
Տե՛ր, մարդկային գովեստից,
փառքից ու մեծարանքից,
քանզի ինձ՝ խավարիս, լույս
կարծելով՝ բարին են համբավում.
-
04.10.2016|
00:02
Ցո՛ւյց տուր Քո ծառային, Տե՛ր,
Քո շնորհները՝ գութն ու ողորմությունը,
ինձ տաճա՛ր դարձրու, որ
բնակարան լինեմ
Ամենասուրբ Հոգուդ:
-
30.09.2016|
00:02
Լցրո՛ւ ինձ,
Տե՛ր, երկյուղով ու զղջմամբ,
արտասուքներով ու
հառաչանքներով,
սիրով և սրբությամբ;
-
27.09.2016|
00:02
Լցրո՛ւ ինձ,
Տե՛ր, երկյուղով ու զղջմամբ,
արտասուքներով ու
հառաչանքներով,
սիրով և սրբությամբ: